Yerevan

Armenia

Space Apps Yerevan was held on October 19th, 20th & 21st. Thank you to the 10 people who joined the International Space Apps Challenge at this location.The local results, including the work of 2teams, can be found below!
Thanks Yerevan!

Local People's Choice Winner

The people have spoken! This is the project that captured our hearts.

Հայաստանը արդեն 4-րդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին: Մրցույթն անցկացվելու է 2019 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ը X-TECH ընկերության գրասենյակ-ում: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

Space Apps, Yerevan, Byurakan, Armenia

Space Apps Armenia 2018

Space Apps Armenia 2016

Space Apps on Public TV

Մրցույթի տեւողությունը 24 ժամ է` հոկտեմբերի 19-ի ժամը 12:00-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը՝ 12:00, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը իրենց երկրներում կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:

Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:

Մասնակցության նպատակները.

➢ Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:

➢ Մարտահրավերների լուծումներ առաջարկել՝ օգտագործելով NASA-ից եւ այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:

➢ Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական եւ միջազգային ժյուրիին մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:

➢ Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար:

➢ Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:

Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի այլ մասնակիցների համար:

Մրցույթի հայաստանյան փուլի հաղթողի համար FAST հիմնադրամը նախատեսել է մրցանակ։

Լավագույն 2 նախագծերը կուղարկվեն մրցույթի հաջորդ փուլ՝ մրցելու այլ երկրների հաղթողների հետ։

Schedule (All times Asia/Yerevan)

The location leads have not yet provided a schedule for their Space Apps event. Please check back for updates.